Հոր կողմից ոտնձգություններ եղել են. Խաչատուրյան քույրերից մեկին անմեղսունակ են ճանաչել

Հոր կողմից իրականացրած բռնությունը և ոտնձգությունները հոգեկան խանգարման են հասցրել Խաչատուրյան քույրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Խաչատուրյան ընտանիքի կրտսեր քույրը` Մարիան, անմեղսունակ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը, սակայն տեղեկությունը դեռ պաշտոնապես չեն հաստատել։

Սեպտեմբերի 8-ին 17-ամյա Մարիա Խաչատուրյանին ուղարկել են Բուտիրսկի բանտի հիվանդանոց, որտեղ նա պետք է սպասեր դատարանի որոշմանը։

Քննությունը պահանջել է կալանքից ազատել հորը սպանած Խաչատուրյան քույրերին

Ավագ քույրերը սահմանափակ անմեղսունակ են ճանաչվել, նշում է ալիքը։ Ընդ որում, մի շարք փորձաքննություններ հաստատել են բռնության և ոտնձգությունների փաստը հոր կողմից, ինչն ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Երեկ հայտնի էր դարձել, որ քննությունը պահանջում է կալանքից ազատել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են հորը սպանելու մեջ։ Քննչական կոմիտեի աշխատակիցները Բասմանյան դատարան էին ներկայացրել մեղադրյալներ Խաչատուրյանների խափանման միջոցը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը որոշակի գործողությունների արգելքով փոխելու միջնորդությունը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։