Նախարարն ընդունել է ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել համակարգող կոմիտեի` Երևանում անցկացված նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՊՆԽ խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեդալներ, պարգևներ, բարձրաստիճան հյուրեր. Հայ-ռուսական միացյալ զորախումբը 18 տարեկան է

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել համակարգող կոմիտեի` Երևանում անցկացված նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ռազմական կադրերի համատեղ պատրաստման հնարավորություններին, ռազմակրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին ընդունել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: