Խաչատուրյան քույրերի բարեկամները վիճել են դատարանում

Աղջիկներին կարող են ազատ արձակել, կրտսերին` Մարիային, այսօր արդեն ազատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանում, որտեղ ուսումնասիրվում է մեկուսարանից Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու մասին քննիչների միջնորդությունը, վեճ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Աղջիկների բարեկամները վիճել են. թե ինչն է միջադեպի

Հոր կողմից ոտնձգություններ եղել են. Խաչատուրյան քույրերից մեկին անմեղսունակ են ճանաչել

«Աղջկա հորեղբայրը հարվածել է մորական կողմից նրանց եղբորը։ Ապա երկուսով պատահաբար բարեկամուհուն են հարվածել», – գրում է Mash–ը։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ Խաչատուրյան ընտանիքի կրտսեր քույրը` Մարիան, անմեղսունակ է ճանաչվել։ Ավագ քույրերը սահմանափակ անմեղսունակ են ճանաչվել, նշում է ալիքը։ Ընդ որում, մի շարք փորձաքննություններ հաստատել են բռնության և ոտնձգությունների փաստը հոր կողմից, ինչն ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Երեկ հայտնի էր դարձել, որ քննությունը պահանջում է կալանքից ազատել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են հորը սպանելու մեջ։ Քննչական կոմիտեի աշխատակիցները Բասմանյան դատարան էին ներկայացրել մեղադրյալներ Խաչատուրյանների խափանման միջոցը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը որոշակի գործողությունների արգելքով փոխելու միջնորդությունը։

Նրանց ազատ արձակելու դեպքում, աղջիկները տարբեր բնակարաններում կապրեն։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։