Հայ տղամարդը կանանց է բռնաբարել Բելգիայում, նրան ձերբակալել են Լեհաստանում

Լեհաստանի ոստիկանությունը հայաստանցի տղամարդուն ձերբակալել է Եվրոպոլի պահանջով, նրան մեղադրում են Բելգիայի տարածքում մի քանի բռնաբարությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Եվրամիության ոստիկանական ծառայությունը, որը գտնվում է Հաագայում (Եվրոպոլ) հաղորդել է, որ Լեհաստանում է ձերբակալել են հետախուզության մեջ գտնվող հային։ Նրան մեղադրում են Օստենդե ծովային հանգստավայրում մի քանի բռնաբարությունների և հարձակումների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայ տղամարդը հայտնվել է բանտում կնոջ բիզնեսի պատճառով

«Բելգիայում սերիական բռնաբարությունների համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է Լեհաստանում` հետախուզության մեջ գտնվողների համաեվրոպական ցուցակի շնորհիվ», — նշված է հաղորդագրությունում։

Հային ձերբակալել են Լեհաստանի Շչեցին քաղաքում։ Հաղորդագրության համաձայն` 2015թ-ին Բրյուգեի դատարանը նրան դատապարտել է 25 տարվա ազատազրկման մի քանի կանանց բռնաբարելու, զենքի կիրառմամբ սպառնալիքների և 2011-2012թթ-ին Օստենդեում իրականացրած այլ հարձակումների համար։

Ձերբակալման պահին 30 տարեկան տղամարդու մոտ հայտնաբերել են ռումինական, բելգիական և հունական կեղծ փաստաթղթեր։ Բելգիական իշխանություններն արդեն պահանջում են արտահանձնել նրան։