Հայաստանի իշխանությունը ֆինանսապես կօգնի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Պետությունը կօգնի բնակիչներին կոմունալ ծառայությունների վճարի հարցում, ինչպես նաև կչեղարկի որոշ հարկեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը 2019թ-ին կպահպանի սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչներին ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նման բնակավայրերն ընդհանուր առմամբ 37-ն են, հիմնականում` Տավուշի մարզում։ Այդ ցուցակում են Բերդ և Ճամբարակ քաղաքները, ինչպես նաև` 35 գյուղեր։ Այնտեղ ապրում է մոտ 56 հազար մարդ։

Պետությունն օգնում է բնակիչների կոմունալ ծառայությունների վճարի հարցում. 50 տոկոսով հոգում է գազի և էլեկտրականության ծախսերը տարեկան 360 խորանարդ մետրի և 1440 կՎտ/ժ սահմաններում։ Բացի այդ, 50 տոկոսով փոխհատուցվում են ոռոգման ջրի ծախսերը։

Բնակիչները չեն վճարում հողի և անշարժ գույքի հարկեր, եթե նրանք գտնվում են հակառակորդի կրակի տակ։

2019թ-ին այդ նպատակների համար պետությունը նախատեսել է մոտ 920 միլիոն դրամ։