ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Երևանում տարօրինակ դեպք է տեղի ունեցել։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, միջին տարիքի տղամարդը մերկացել ու բարձրացել է արտաքին գործերի նախարարության դիմացի զբոսայգում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին և տարօրինակ շարժումներ է արել։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Странный, голый человек на пьедестале памятника Степану Шаумяну
© Photo : Shamshyan
Քաղաքացուն արձանից իջեցրել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։
Նշված վայր ժամանած բժիշկները, ոստիկաններն ու այդ տղամարդու հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։