Հայաստանում կհեշտացնեն ամուսնալուծության ընթացակարգը

Հայաստանում հարսանիքները քչանում են, իսկ ահա ամուսնալուծությունները «բարեխղճորեն» մնում են նախկին մակարդակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կարելի է ամուսնալուծվել արտադատարանային կարգով։ Հայաստանի Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց սեպտեմբերի 27-ին կառավարության նիստում։

Հեշտացված կարգն ընդունվել է պարզ դեպքերի համար. երբ երկուսն էլ համաձայն են ամուսնալուծվել, չունեն երեխաներ և փոխադարձ նյութական պահանջներ։ Մնացած դեպքերում, քաղաքացիներն իրենք իրենց ամուսնալուծությունը փոխադարձ համաձայնությամբ կկազմակերպեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ՔԿԱԳ):

Նկատենք, որ վերջին երեք տարիներին (2015-2017թթ.) ամուսնությունները քչացել են։ Դրանց միջին թիվը հազար մարդու հաշվարկով կազմել է 5,9, 5,5 և 5,1։ Յուրաքանչյուր հարսանիքին բաժին է ընկնում մեկ ամուսնալուծություն, և դրանց թիվը չի կրճատվում։ Երեք տարվա ընթացքում միջինը հազար հոգու կտրվածքով այդ թիվը կազմում է 1,2, 1,2 և 1,3։