Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը պարզել է, որ ֆուտբոլիստն այլևս դիվանագիտական անձնագիր չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը հիշեցնում է, որ նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։

«Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում»,- նշված է հոդվածում։

Պարբերականը չի կարողացել ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ. պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել: