ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը հրաժարվեց իր մտադրություննից:
Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, սեպտեմբերի 26-ին ժամը 19։00 –ի սահմաններում մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ 22 շենքի պատշգամբից: Շենքի 1–ին հարկը ատամնաբուժարան է, այն գտնվում է արագ սննդի կետի հարևանությամբ։ Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:
Մարզպետի հետ ունեցած զրույցից հետո երիտասարդը հետ է կանգնել իր մտադրությունից: Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ Կարեն Սարուխանյանը հաստատեց այդ փաստը և նշեց, որ ինքը զրուցել է երիտասարդի հետ:
Ըստ նախնական տվյալների` երիտասարդը անձնական խնդիրներ ունի: