Փաշինյանը Նյու Յորքից կմեկնի Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 23-ին, նա անմիջապես ԱՄՆ-ից էլ կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։