ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Հայատյացությունը Ադրբեջանում ներկայացվում է միջազգային իրավունքի համատեքստում»

Չափազանց կարևորում եմ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած զեկույցը, քանի որ տևական ժամանակ է մենք խոսում ենք Ադրբեջանում հայատյացության վտանգավորության մասին, բայց այժմ արդեն փորձում ենք դա ներկայացնել միջազգային իրավունքի լույսի տակ։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Խոսելով Արցախի արդեն նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած զեկույցի մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

«Անցած 25 տարիների ընթացքում Ադրբեջանում պարբերաբար հովանավորվել է հայատյացության քարոզը։ Կարևոր է, որ հիմա դրանք ստանում են  իրավական գնահատականներ և ներկայացվում միջազգային իրավունքի համատեքստում։ Պետք է ակնկալել, որ միջազգային կառույցները կարձագանքեն և իրենց ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրը»,–ասաց Տոնոյանը։

Չնայած սրան արևելագետը չի կարծում, որ Ադրբեջանում այս առումով ինչ-որ բան կփոխվի, որովհետև սա իրենց համար կոնսոլիդացնող գործոն է։

Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: