Արդեն հաստատ է` ով կշարունակի Վարդան Մինասյանի գործը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը ստորագրել է պայմանագիրը։ Պարբերականը նաև մանրամասներ է գրել Վարդան Մինասյանին փոխարինող մարզչի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արդեն իսկ հաստատ է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կմարզի իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Ֆուտբոլի ֆեդերացիան երեկ արդեն, մեր տեղեկություններով, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստորագրել է պայմանագիրը»,- նշված է հոդվածում:

Պարբերականը գրում է, որ մարզչական կարիերայի ընթացքում Ջիանի դե Բիազին մարզել է «Տորինո», «Լևանտե», «Ուդինեզե», «Ալավես» թիմերը: Ամենամեծ հաջողության հասել է Ալբանիայի ազգային հավաքականի հետ: Հենց այս մարզչի գլխավորությամբ ալբանացիներն առաջին անգամ դուրս եկան Եվրո —2016-ի եզրափակիչ փուլ:

Թերթը հիշեցնում է, որ այդ շրջափուլում դե Բիազիի գլխավորած Ալբանիայի ընտրանին սեփական հարկի տակ 2:1 հաշվով, իսկ Երևանում 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:

Джанни Де Бьязи

«Փաստը» գրում է, որ մինչ այս ակտիվ բանակցություններ էին տանում Յուրի Ջորկաեֆի հետ, բայց նա չունի համապատասխան մարզչական լիցենզիա:

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 21-ին։