Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

Այն ընդհատվել էր Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

Գազամատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Հիշեցնենք, որ ընկերությունից հայտնել էին, որ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: