Լոռիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են տուժել

Տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

Ավտովթար Արմավիրում․ Nissan-ը գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորակում․ տուժածը կին է

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, սեպտեմբերի 26-ին, ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Խնկոյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սերգեյ Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի և Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ամիրշատյանի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 68-ամյա Քերոլայն Ֆրեմսին և 69-ամյա Մայքլ Վիլլեամսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։