Ներխուժել է ուղիղ եթեր և խափանել. ի՞նչ էր որոշել հեռուստահաղորդավարուհու որդին. տեսանյութ

Ամերիկյան հեռուստաալիքի լրագրողը ուղիղ եթերում լուրերի թողարկում էր վարում, երբ վազելով նկարահանման սրահ մտավ նրա մանկահասակ որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. E! News ամերիկյան հեռուստաալիքի լրագրող Ջուլիանա Ռանչիչն իր գործընկերոջ հետ ուղիղ եթերում էր, երբ նրա թիկունքում, հենց նկարահանման սրահում հայտնվեց խաղով տարված իր 6-ամյա որդին։

Երեխան տեսախցիկներին ուշադրություն չէր դարձնում, և Ռանչիչը ստիպված էր ներողություն խնդրել լսարանից և դուրս բերել որդուն հարթակից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դա անելը սակայն դժվար էր, քանի որ տղան չէր ենթարկվում և փախչում էր։ Ռանչիչի գործընկերը փորձեց փրկել իրավիճակն ու շարունակել եթերը։

 

«Ես կավարտեմ, մինչև դու ծնողական գործերով ես զբաղված», – ասաց նա։

Սակայն մի քանի վայրկյան հետո երկրորդ հաղորդավարը ևս ստիպված էր լքել հարթակը, որպեսզի Ռանչիչին օգնի բռնել որդուն։