ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնային բալոնը, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Կայքի տեղեկություններով` մահացածը հիվանդանոցի աշխատակից է։
Այլ տեղեկություններ այս պահին պատասխանատու կառույցները չեն հայտնում։
Sputnik Արմենիայի թղթակիցներն աշխատում են դեպքի վայրում։ Նոր տեղեկություններ ունենալու դեպքում, կհրապարակենք դրանք։