ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Ահաբեկչական այս գործողություններն ամրապնդում են ներիրանական համերաշխությունը»

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության և դրա հոգեբանական հնարավոր հետևանքների մասին:
Sputnik
Վարդան Ոսկանյան

Իրանի որևէ նահանգի անջատման հեռանկարը, Իրանի ներսում որևէ ծայրահեղ իսլամիստական կառույցի գործունեությունը խստորեն մերժվում է իրանական հասարակության նույնիսկ այն շերտերի կողմից, որոնք միգուցե բողոք ունեն ներկա վարչակարգից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի ներսում, անշուշտ, կան որոշ սոցիալական խմբեր, որոնք ապահովում են բողոքի տրամադրություններ»,- ասաց Ոսկանյանը:

Նա, սակայն, հավելեց, որ իրանական հասարակությունն իր ամբողջության մեջ՝ որպես ազգ  կամ ժողովուրդ, խստորեն դատապարտում է ցանկացած անջատողական նկրտում և ցանկացած ահաբեկչական գործողություն: