Թուրքիան չի ցանկանում 2026 թվականի օլիմպիադան անցկացնել Արևմտյան Հայաստանի տարածքում

Նահանգապետն առաջարկել է 2026 թվականի օլիմպիական խաղերի մի մասն անցկացնել Սոչիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. 2026 թվականի Ձմեռային օլիմպիադայի անցկացման իրավունք ստանալու դեպքում Թուրքիան, հնարավոր է, չկարողանա կատարել այդ առաջադրանքը, քանի որ մեծ ներդրումներ են պետք Էրզրում քաղաքում (Էրզրումը Արևմտյան Հայաստանի պատմական տարածքն է) իրականացնելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Էրզրումի նահանգապետ Սեյֆեթին Ազիզօղլուն։

Ինչո՞ւ 15 տարեկան օլիմպիական չեմպիոնը երեք անգամ ընկավ սառցադաշտում. տեսանյութ

Այդ դեպքում նա առաջարկել է 2026 թվականի խաղերի մի մասը Սոչիում անցկացնել։

«Մենք ջանքեր ենք գործադրում օլիմպիադա անցկացնելու իրավունքը ստանալու համար։ Կարծում ենք, որ Էրզրումը կարող է դա անել Սոչիի հետ։ Այնտեղ սահնակուղիներ կան, ինչը չկա Էրզրումում։ Իսկ դա թանկարժեք ներդրումներ է պահանջում։ Նման օբյեկտներ կան Սոչիում, այդ պատճառով կարող ենք խաղերն անցկացնել միասին», — ասել է Ազիզօղլուն։

Հիշեցնենք, որ 2026 թվականի Ձմեռային օլիմպիադայի անցկացնման վայրը կընտրվի 2019 թվականի սեպտեմբերին։ Խաղերի անցկացման համար հավակնում են Էրզրումը (Թուրքիա), Ստոկհոլմը (Շվեդիա), Կալգարին (Կանադա) և Իտալիան (Կորտինա-դ'Ամպեցցո/Միլան/Թուրին)։

Սոչին Ձմեռային խաղերն ընդունել էր 2014 թվականին։ Այդ նպատակով կառուցվել էր «Ֆիշտ» օլիմպիական մարզադաշտը, Մեծ սառցե պալատը, «Շայբա» սառցադաշտը, «Այսբերգ» սառցե պալատը, սահնակների և բոբսլեյի համար նախատեսված «Սանկի» մայրուղին և մի շարք այլ օբյեկտներ։