Տեսակամուրջ. «Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը, արտաքին և ներքին մարտահրավերներ»

Սեպտեմբերի 26-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում խոսք կգնա հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի և տվյալ փուլում Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին:
Sputnik

Տեսակամրջին կմասնակցի միջազգային անվտանգության փորձագետ, Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի նախկին օգնական Վլադիմիր Պողոսյանը:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։