ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին

Փաստաբանի խոսքով` Երանոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին:

Լևոն Երանոսյանին կանչել են ՀՔԾ

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

«Այսօր երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և երկրորդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ խմբ.)»,- ասաց Սաֆարյանը:

Ըստ փաստաբանի` Երանոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: