Հայկական վարորդական իրավունք ունեցողներին թույլ կտան աշխատել Ռուսաստանում

Վարորդական իրավունքի խնդիրը ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում բազմիցս քննարկման է դրել հայկական կողմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին թույլ կտան աշխատել Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանում հայկական ապրանքների համար կենտրոններ կստեղծեն. Տողանյան

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան» պետդումա են մտցրել օրինագիծ, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին աշխատել որպես վարորդ Ռուսաստանի տարածքում։

Սակայն բացառություն է արվել Եվրասիական տնտեսական միության քաղաքացիների համար (Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան), ինչպես նաև այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է ճանաչվել (Հարավային Օսեթիա)։

Ռուս զինվորականներն արդեն այցելել են ՀՀ–ում գործող լաբորատորիաներ. Փաշինյանի խորհրդական

Օրինագծի հեղինակը` Կարաչաևո–Չերկեսիայից սենատոր Ահմադ Սալպագարովն է։ Նա նշել է, որ երկրում օտարերկրյա–վարորդների մասնակցությամբ ավտովթարների թիվն աճում է։  Իսկ, քանի որ նրանք զանգվածային կերպով աշխատանքի են տեղավորվում տաքսի ծառայություններում, դա խաթարում է ամբողջ ոլորտի հեղինակությունը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» արված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն, օտար երկրի վարորդական վկայական ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելն արգելվում է։  Հայկական իշխանության կողմից խնդիրը բազմիցս քննարկվել է ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում: