Վահրամ Բաղդասարյան
© Sputnik
«Երբ լինի պաշտոնական առաջարկ, դրա մասին կմտածենք։ Բանակցությունը որևէ քաղաքական գործընթացի չի վնասել։ Բնականաբար, ընտրական օրենսգրքի շրջանակներում մենք բանակցելու շատ բան ունենք։ Իսկ խորհրդարանը լուծարելու հիմքեր չեմ տեսնում, այն իր բնականոն աշխատանքի մեջ է և ընդառաջում է կառավարության առաջարկներին։ Բոլոր դրական քայլերին մենք ընդառաջում ենք»,–ասաց Բաղդասարյանը։
Նրա նկատառմամբ` ավագանու ընտրությունները պետք չէ խառնել ԱԺ ընտրությունների հետ, դա ամբողջ հանրապետության կարծիքը չէ։