Հայաստանի սահմանը հատած թուրք տղան չի բողոքում

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող պատանուն տեսակցել է Հայաստանի օմբուդսմենի ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Տղային պարզաբանել են իր իրավունքները։

«Թուրքայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն օրեր առաջ նույնպես տեսակցել էր տղային և մանրամասներ հայտնել Sputnik Արմենիային։