Փաշինյանի և Կուրցի անակնկալ հանդիպումը. լուսանկարներ

Հայաստանի վարչապետը ՄԱԿ–ի գերագույն ասամբլեայի նստաշրջանում հանդիպել է Ավստրիայի կանցլերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գերագույն ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացման ժամանակ հանդիպել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին։ Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են»,- գրել է նա և հրապարկելով Փաշինյանի ու Կուրցի հանդիպման լուսանկարները։

Նշենք, որ երեկ նմանատիպ հանդիպում էր եղել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ–ից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։