Հայաստանը և Իրանը վերածնում են Արաքս գետի վրա խոշոր ՀԷԿ–ի գաղափարը

Չնայած պատժամիջոցներին` իրանցիները որոշել են վերադառնալ Հայաստանի հետ խոշոր նախագծի քննարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունները ստեղծել են աշխատանքային խումբ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի նախագծի հարցով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը։ 

Դեռ 2006թ.–ից Հայաստանը և Իրանը սկսել են Արաքս գետի վրա երկու ՀԷԿ–ի շինարարությունը։ Շինարարության մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.–ին։ Սակայն շինարարության ծրագրերը ձախողվել են 2012թ.–ին, երբ Եվրամիությունը էմբարգո է սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել է, քանի որ Հայաստանն Իրանից ներդրումների է սպասել։

Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա

Ըստ նախնական գաղափարի` Մեղրիի ՀԷԿ հզորությունը պետք է կազմեր 130 մեգավատ և արտադրեր տարեկան մոտ 800 կիլովատ/ժամ (դա 10 տոկոսով ավելի է 2017թ–ին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրականությունից)։

Անցած տարիներին շատ բան է փոխվել երկու երկրների տնտեսությունում։ Ուստի պետք է նորից հաշվել, թե այդ կայանից որքան էլեկտրականություն է պետք Հայաստանին և Իրանին, և որքան այն կարժենա։ Վերջապես, պետք է պարզել, թե ցանկանում է արդյո՞ք մասնավոր բիզնեսը ներդրում անել նախագծի մեջ և ինչ հզորությունների համար է պատրաստ վճարել։

«Քննարկելով այդ հարցերը` աշխատանքային խումբը կորոշի կայանի հզորությունը, ինչպես նաև հիմք կնախապատրաստի տեխնիկական առաջադրանքների և նախագծի համար», – հայտարարեց Բաղրամյանը։

Նշենք, որ Հայաստանն Իրան է արտահանում իր էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը։