ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Տաղանդավոր ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram սոցիալական ցանցում տեսահոլովակ է հրապարակել Հայաստանից։
«Ուզում եմ, որ այդ օրն ընդմիշտ մնա իմ հիշողության մեջ։ Ես այնքան եմ սիրում իմ ընտանիքը, իմ հարազատներին, ուղղակի հիանալի էր, սիրով լեցուն», — գրել է Գոհարը։
Հայտնի դիմահարդարը սրտանց ուրախանում է, պարում ազգականների հետ, մասնակցում խնջույքին, գինի, շամպայն և թան խմում։ Տեսանյութն ավարտվում է նրանով, որ Ավետիսյանը համբուրում է տատին, որի անունը հավանաբար Շուրա է։
«Գժի նման սիրում եմ Շուրա տատիս, առանց նրա ապրել չեմ կարող», — գրել է Գոհարը։ Տեսանյութը բազմաթիվ «հավանության» է արժանացել։
«Գոհարը հայրենիք է գնացել, դրա համար էլ հարազատները տոնում են, ուրախանում», — գրել է valery_ramazanova-ն։
«Ինչ լավ է։ Ինչպիսի ջերմ մթնոլորտ», — գրել է kristina4828-ը։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի-բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։