Հայ բռնցքամարտիկները 2 մեդալով կվերադառնան հայրենիք. լուսանկարներ

Մարզիկները Հայաստան կվերադառնան ոսկե և արծաթե մեդալներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Լատվիայի Օլայնե քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանիբռնցքամարտի ֆեդերացիան։

Մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում հանդես էին գալիս 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանն ու 56 կգ քաշային Արթուր Ղազարյանը:

Վերջինս նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչ փուլում հաղթելով ռուս բռնցքամարտիկին: Ներսիսյանը եզրափակիչում պարտվեց ու նվաճեց արծաթե մեդալ: