Ռուս զինվորականներն արդեն այցելել են ՀՀ–ում գործող լաբորատորիաներ. Փաշինյանի խորհրդական

Ռուսաստանի ներկայացուցիչներն ազատ մուտք ունեն կենսաբանական լաբորատորիաներ, նրանք արդեն երկու անգամ եղել են այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի տարածքում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսակապի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

«Ռուս մասնագետները 2017թ-ին այցելել են լաբորատորիաներ։ Այս տարվա օգոստոսին կազմակերպվել է այցելություն Երևանի և Գյումրու լաբորատորիաներում Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչների ազատ մուտքով», — ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` բիոլաբորատորիաների աշխատանքն ուղղված է առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների անվտանգության բարձրացմանը։

Վարչապետի խորհրդականը նշեց, որ այդ հարցում ոչ մի խնդիր չկա, հակառակը, առկա է լիարժեք փոխըմբռնում։ Նրա խոսքով` դա վերաբերում է ոչ միայն Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։

Փաշինյանը ռուս մասնագետների համար հասանելի է դարձրել ամերիկյան լաբորատորիաները

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում այդ հարցին», — ասաց Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտասահմանյան մի քանի լաբորատորիա է գործում, որոնց հարցում որոշակի լարվածություն է դրսևորում Ռուսաստանը, քանի որ դրանք ֆինանսավորվում են Պենտագոնից։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ համաճարակի բռնկումը կարող է արհեստականորեն հրահրվել` ակնարկելով հետխորհրդային տարածքի երկրներում գործող արտասահմանյան լաբորատորիաների գործունեությունը։