Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել

Նա անցել է Հաղթանակ կամրջի ճաղավանդակներն ու փորձել է ցած նետվել։ Նրա ինքնասպանության փորձը կանխվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացին անցել է ճաղավանդակները և փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Նրանց հաջողվել է կանխել անձը չպարզված մոտ 34 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը։ Եղբոր հետ բանակցությունների արդյունքում քաղաքացին անցել է անվտանգ տարածք, և ինքնասպանության փորձը կանխվել է: