Անակնկալ Նյու Յորքում. ո՞ւմ է հանդիպել Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանի բացմանը

Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոնը ջերմորեն ողջունել են իրար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ–ի գագաթաժողովի համար Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցքներում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոնին։

Հանդիպումից ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»,–նկարը մակագրել է Եղոյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոնը ջերմորեն ողջունել են իրար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: