ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն ակտիվորեն կառուցում է անչափահաս դստեր աստղային կարիերան։ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ավագ դուստրն ընդամենը 5 տարեկան է, սակայն նա արդեն ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ ֆոտոսեսիաների «գլամուր» ամսագրերի համար և նույնիսկ գովազդային պայմանագիր ունի Fendy–ի հետ։ Օրերս Նորթն առաջին անգամ պոդիում է դուրս եկել, ինչը նրա հայտնի մայրը ներկայացրել է Instagram–ում։
Նշենք, որ աղջիկը մասնակցել է L.O.L. Surprise ապրանքանիշի ցուցադրությանը` հանդիսատեսի առջև ներկայանալով տիկնիկներից մեկի կերպարով, որի արտադրությամբ զբաղվում է այդ ընկերությունը։
«Նորթը պաշտում է այդ ընկերության տիկնիկները։ Երբ իմացավ, որ մասնակցելու է շոուին հիացել էր», – պատմել է Քիմ Քարդաշյանը։
Ինչպես հայտնի է, աստղային ծնողները Նորթին պատրաստում են նորաձևության աշխարհում կարիերայի և արդեն գրանցում նրան տարբեր մրցույթների։ Այդ պատճառով Քարդաշյանը հաճախ դառնում է սուր քննադատության առարկա։
Օգտատերերը նշում են, որ Քարդաշյան ընտանիքը մանուկ հասակից սովորեցնում է երեխաներին աշխարհիկ կյանքի, իսկ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը զբաղվում է իր մոր կոսմետիկ ապրանքները գովազդելով։