Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Ինչպե՞ս է Քոչարյանի որդու դատական հայցն ընդունել Վանեցյանը

Այս մասին տեղեկատվությունն առկա է Դատական տեղեկատվական Datalex համակարգում:

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։

Թե վարչապետի արած որ արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Քոչարյանի ուղերձը. հարվածի տակ են այն արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոց էին դուրս գալիս

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կալանավորվել էր հուլիսի 28-ին, ապա ազատ արձակվել գրավի դիմաց։

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Խաչատուրովը հիմա Մոսկվայում է և իրականացնում է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: