ԿԸՀ-ն հրապարակեց ընտրատեղամասերի կեսից ստացված պաշտոնական նախնական տվյալները

«Իմ քայլը» դաշինքը վստահ առաջատար է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Տվյալները ներկայացված են ներքոբերյալ աղուսյակում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: