Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին

«Ժառանգությունը» ուղերձ է հղել և շնորհավորել Փաշինյանին ու Մարությանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում:

Ինչպես Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հայկ Մարությանի հաղթանակին

«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ նրանից, թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու»,–ասված է ուղերձում:

«Ժառանգությունը» շնորհավորել է նաև նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։

«Հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակցությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: «Ժառանգությունն» ստացել է ընտրողների ընդամենը 0,75 տոկոսը: