Ինչի՞ համար է Մարտիրոսյանի կինը շնորհակալ Հայաստանին. լուսանկար

Հայտնի շոումեն և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, երախտապարտ է Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Հայաստանից հեռացել է ոչ միայն դրական լիցքերով, այլև հավելյալ 2 կգ քաշով։ Այս մասին Լևինան գրել է Instagram-ի իր էջում` մի քանի լուսանկար հրապարակելով։

«Շնորհակալություն, արևո՛տ Հայաստան, հյուրընկալության և բարության համար։ Ամենամյա ավանդույթի համաձայն` մեկնելիս վառ հուշեր և հավելյալ երկու կգ եմ տանում», — գրել է Լևինան։

Մեկ օրվա ընթացքում գրառումն ավելի քան 13 հազար «հավանություն» է ստացել։

«Ժաննա, Մելանյա Թրամփին եք նման», — գրել է olala_krasnodar-ը։

«Վաու, ձեր բախտը բերել է, Արարատն է երևում», — գրել է linaogann-ը։

Ժաննան և Գարիկը Հայաստան էին եկել Comedy Club փառատոնի շրջանակում։ Ժաննան կարմիր գորգով անցել է սև գեղեցիկ զգեստով և հետաքրքիր գլխաշորով։ Նա պատմել է, որ Գարիկ Մարտիրոսյանը մի քանի ամիս չի կերել։ Երգիծաբանի կինը հայտարարել է, որ ամուսինն ուզում էր հնարավորինս լավ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար և դրա համար առավելագույն ջանքեր է գործադրել։