Հայաստանում ապօրինի գործող ակումբներ են բացահայտվել. ՊԵԿ

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունը սենսացիոն բացահայտումներ է արել «թատերական ինստիտուտում». տեսանյութ

Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը, իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը:

Օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: