Արցախում զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախ Հովսեփյանը մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հակառակորդի կրակոցից զոհվել է Արցախ Մհերի Հովսեփյանը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Հովսեփյանը մահացել է:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: