Զեյնալյանն արձանագրել է «գաղջ մթնոլորտի» բացակայություն

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը լրագրողներին ասել է, թե ինչով են այսօր ընթացող ընտրությունները տարբերվում նախորդներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Բացակայում է այն գաղջ մթնոլորտը, որը նախկինում կար։ Իր ընտրությունը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում, համեմատելով այսօր իրականացվող ընտրությունները նախորդների հետ, ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

ԲՀԿ–ն կպահանջի «անորսալի Ջոյի» հրաժարականը

Այլ մեկնաբանություններ թեկնածուն չցանկացավ անել` նշելով, որ մինչև ընտրությունների ավարտը գերադասում է լռություն պահպանել, և որ «Լույս» դաշինքը հայտարարությամբ հանդես կգա 20։00-ից հետո։

«Մինչև քվեարկության ավարտը դեռ 8 ժամ կա, այս հարցազրույցը դիտում են բազմաթիվ քաղաքացիներ, և իմ դիրքորոշումը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ես ձեռնպահ կմնամ ընտրական իրավունքը խախտող ցանկացած քայլից` ոչ թե որովհետև դրա համար պատասխանատվություն է նախատեսված, այլ որովհետև դա ընտրական իրավունքի խախտում է»,– ասաց նա։

ԲՀԿ–ի բարձրաձայնած ճնշումների ու հակաքարոզչության մասին հարցին Զեյնալյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը նման դեպքերի համար համապատասխան մեխանիզմներ նախատեսում։