Եթե պետք լինի, համապատասխան գործողություններ կիրականացնենք, կապ չունի` որ թեկնածուի դեմ է

ԱԱԾ տնօրենը խոսեց նախընտրական գործընթացի և ստացած ահազանգերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի տված քվեով, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ»։

Զոհրաբյան. «Այսպիսի տեռոր անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել»

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում, խոսելով այս ու անցած ընտրությունների տարբերության մասին, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Պատասխանելով լրագրողների` ԲՀԿ գրասենյակում Ոստիկանության գործողությունների և ահազանգերի մասին` ԱԱԾ տնօրենն ասաց. «ԱԱԾ իր լիազորությունների շրջանակում մշտապես կատարում է իր աշխատանքը, բայց չպետք է բարձրանային իր կատարած աշխատանքների մասին։ Համոզված եղեք` եթե ԱԱԾ–ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան գործողություններ և մարդկանց օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ դա կանենք, և կապ չունի, թե դա որ թեկնածուի կամ որ քաղաքական ուժի կողմնակիցներն են»,–ասաց Վանեցյանը`հավելելով, որ այդ գործառույթները դրված են ոստիկանության վրա, ԱԱԾ չպետք է խառնվի ընտրական գործընթացին։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: