ՕԵԿ–ը հավակնում է լինել առաջին եռյակում

Մհեր Շահգելդյանը կարևորել է թավշյա հեղափոխությունից հետո անցկացվող առաջին ընտրությունների օրինականությունն ու ակտիվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՕԵԿ-ը հավակնում է լինել Երևանի ավագանի անցած երեք կուսակցություններից մեկը։ Այս մասին այսօր, ընտրատարածքում լրագրողներին ասել է կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը։

«Եկեք չլարենք մթնոլորտը». Թարխանյանն արեց իր ընտրությունը

«Առաջինը պետք է լինի արձագանքն այն խնդիրներին, որոնք առկա են՝ սկսած աղբահանությունից, վերջացրած այլ հիմնահարցերով: Երկրորդ կարևորագույն խնդիրը կոլեգիալ աշխատանքն է տարբեր քաղաքական ուժերի հետ, որ կարողանանք համադրելով մեր ծրագրերը Երևանի զարգացման հայեցակարգի տեսլականի հիման վրա ծրագրավորել այն տարիների աշխատանքը, որ պիտի արվեր»,– ասաց նա։

Շահգելդյանը կարևորեց թավշյա հեղափոխությունից հետո կազմակերպված առաջին ընտրությունների անցկացումը ՀՀ քաղաքական, ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացում։

Նա նշեց, որ Երևանում է կենտրոնացած ՀՀ բնակչության ու տնտեսության շուրջ քառասուն տոկոսը և հույս հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն առանց խախտումների, ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման, իսկ ընտրողներին կոչ արեց լինել ակտիվ։