Սեպտեմբերի 23-ին, ժամը 08։00-ին բացվել են Երևանի բոլոր 475 ընտրական տեղամասերը։
Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը, ոստիկանության հրապարակած ցուցակների համաձայն, 844 343 է։
Երևանի ավագանու ընտրություններին հետևել են ավելի քան 600 դիտորդ տեղական 8 կազմակերպություններից։
Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն և դաշինք։