«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն վստահ առաջատար է

Ընտրատեղամասերից եկող նախնական, ոչ պաշտոնական տվյալներով Հայկ Մարությանը լուրջ հաղթանակ կտոնի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Սեպտեմբեր — Sputnik. Ընտրատեղամասերից 240-ի ոչ պաշտոնական տվյալներով Երևանի ավագանու ընտրություններում վստահ հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը:

Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող թեկնածուն մեծ տարբերությամբ հաղթում է իր օպոնենտներին: Ըստ նախնական ոչ պաշտոնական տվյալների «Իմ քայլը» դաշինքին հետևում է «Բարգավաճ Հայաստանը»:

Երևանի ավագանու ընտրությունների նախնական, ոչ պաշտոնական արդյունքները 240 ընտրատեղամասերից՝ այս պահի դրությամբ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 12,241՝ 6.8%

«Երևանի հանրություն» դաշինքը —1,124՝ 0.6%

«Երևանցիներ» դաշինք —1,505՝ 0.8%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն —2,354՝ 1.3%

«Ժառանգություն» կուսակցություն- 1,280՝ 0.7%

«Ժողովրդական ուղի» կուսակցություն- 422՝ 0.2%

«Իմ քայլը» դաշինք- 147,722՝ 81.6%

«Լույս» դաշինք- 8,720՝ 4.8%

ՀՅԴ- 3,014՝ 1.7%

«Հայք-Հայկազուններ» կուսակցություն —341՝ 0.2%

Ռեֆորմիստների կուսակցություն- 356՝ 0.2%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 1,861՝ 1.0%

Ընդամենը 180,940՝ 100%

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: