«Վալենսիայի» պաշտպանի կինը մերկացել է և զարմացրել ամուսնուն. լուսանկար

Երկու երեխաների մայրը հպարտացել է իր բարեկազմությամբ` «զարմացնելով» նույնիսկ ամուսնուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Զենիթի» նախկին խաղացող և «Վալենսիայի» պաշտպան Էսեկիել Գարայի կինը` Թամարա Գորոն, մերկացել է, նկարվել և լուսանկարը հրապարակել Instagram-ում` ի աջակցություն ֆեմինիզմի։

«Կինն ազատ է։ Ես մերկ եմ, որովհետև այդպես եմ ուզում։ Ես մերկանում եմ, որովհետև ոչ մեկին վնաս չեմ տալիս։ Ես մերկ եմ, որովհետև ոչնչով չեմ տարբերվում մյուսներից։ Ես մերկ եմ, որովհետև ազատ եմ», — գրել է Գորոն։

Թամարա Գորոն հաղորդավար է, ֆոտոմոդել է և վիդեոբլոգեր։

Ֆուտբոլիստը չի կարողացել թաքցնել զարմանքը։Նա լուսանկարի տակ գրել է, որ չի իմացել, թե ինչ «գանձի» հետ է ապրում։

Հիշեցնենք, որ զույգը երկու երեխա ունի։