Ե՞րբ կտաքանա եղանակը. կանխատեսում են օդերևութաբանները

Աշնան առաջին ամիսը դեպի ավարտն է գնում անձրևների ուղեկցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Օդի ջերմաստիճանն այսօր` սեպտեմբերի 23-ին, աննշան կտաքանա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ ջերմաստիճանը սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 4-5 աստիճանով։

Այսօր շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Երևանում սեպտեմբերի 23-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 25-27, գիշերային ժամերին` 15-17 աստիճան տաքություն։