Բաքվում հրաբուխ է ժայթքել. տեսանյութ

Հրաբուխը ժայթքել է առավոտյան և դեռ չի մարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Բաքվի Քարադաղի շրջանում այսօր` սեպտեմբերի 23-ին, հրաբուխ է ժայթքել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը։

Ըստ տեղեկությունների` առաջին ժայթքումը գրանցվել է 08:53-ին, երկրորդը` 09:59-ին։

Ժայթքումը չի դադարել նաև այս պահին։ Կրակի լեզվակների բարձրությունը հասնում է 200-300 մետրի։