«Եկեք չլարենք մթնոլորտը». Թարխանյանն արեց իր ընտրությունը

Երևանի ավագանու ընտրություններում «Երևանի հանրություն» կուսակցության թեկնածու Անահիտ Թարխանյանը հավատում է, որ ընտրությունները կլինեն ազնիվ և արդար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում «Երևանի հանրություն» կուսակցության թեկնածու Անահիտ Թարխանյանը լրագրողներին առաջարկեց չլարել մթնոլորտը։ Այդ մասին նա ասաց` պատասխանելով խախտումների և հարուցված քրեական գործերի մասին հարցին։

«Բոլորին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ», — ասաց Թարխանյանը` ողջունելով լրագրողներին, որոնք հավաքվել էին Հայաստանի Գրողների միության դռների մոտ, որտեղ պետք է քվեարկեր քաղաքապետի թեկնածուն։

1 / 3
Անահիտ Թարխանյան
2 / 3
Անահիտ Թարխանյան
3 / 3
Անահիտ Թարխանյան

«Սա կարևոր օր է քվեարկությունից հետո, առաջին ընտրությունները։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ կանցնեն ազնիվ և արդար։ Կոչ եմ անում բոլորին գալ և իրենց ընտրությունն անել», — ասաց Թարխանյանը։

Նա այս ընտրությունները մեծ իրադարձություն է համարում երևանցիների կյանքում։ Մյուս հարցերի մասին նախընտրեց լռել և ամեն ինչ քննարկել վաղը։

«Եկեք այսօր գնանք, քվեարկենք և լրացուցիչ լարված մթնոլորտ չստեղծենք ո՛չ ընտրողի, ո՛չ մեզ համար։ Այսօր տոն է», — ասաց Թարխանյանը։

Քվեարկությունից հետո նա նշեց, որ ընտրություն է կատարել հանուն երևանցիների, կանաչ Երևանի և իր երկրի։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: