Երևանի ավագանու ընտրություն. ոստիկանությունն արդեն 10 ահազանգ է ստացել

Ոստիկանությունը գնացել է ահազանգերի հետքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այս մասին նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Երևանի ավագանու ընտրությանը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների մոտ 10 տոկոսը. ԿԸՀ

Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: Երևանում ընտրողների թիվը 853 390 է։