ՌԱԴԻՈ

Բոզոյան.«Ինչքան Հայաստանում խորանա ներքաղաքական ճգնաժամը, այնքան սահմանային վիճակը կլարվի»

Ադրբեջանը փորձում է փոխել խաղի կանոնները, եթե նախկինում այդ գործընթացները ընթանում էին Արցախի սահմանի մոտ, ապա այսօր արդեն տեղափոխվել են Հայաստանի սահման։ Անդրադառնալով Տավուշի մարզի վերջին սահմանային լարումներն` Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

«Ընդհանրապես միջազգային հարթակներում այս խնդրի բարձրացումը ֆորմալ բնույթ է կրում` ուժի չկիրառման և խաղաղության հաստատման կարևորությունը ֆորմալ ձևակերպումներ են, որ հնչում են և՛ Երևանից, և՛ Բաքվից։ Միջազգային ատյաններում այդպիսի ելույթներով չէ, որ նման խնդիրները կարգավորվում են։ Կարծում եմ` կա կոնկրետ ֆորմատ, կոնկրետ խողովակ, և ավելի կարևոր է այդ խողովակով աշխատել»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի գնահատմամբ` Ադրբեջանն այս ակտիվությունը սկսել է, երբ Հայաստանում բորբոքվել են ներքաղաքական կրքերը։ Նա հիշեցնում է, որ 90–ականների մեր հաջողությունները պայմանավորված էին նաև Ադրբեջանի ներքին խժդժություններով։ «Ինչքան Հայաստանում խորանա ներքաղաքական ճգնաժամը, այնքան սահմանին կլարվի դրությունը»,–ընդգծում է Բոզոյանը։