«Կապրենք նոր Երևանում». ինչ է մաղթել Մանուել Գասպարյանը մյուս թեկնածուներին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն արդար և թափանցիկ ընտրություն է ակնկալում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանը վստահ է, որ վաղվանից երևանցիները կապրեն նոր քաղաքում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Գասպարյանն իր ընտրությունն արել է այսօր առավոտյան 3/18 ընտրատեղամասում։ Նա սեպտեմբերի 23-ից մի քանի օր առաջ ընդհատել էր նախընտրական քարոզարշավը մոր մահվան պատճառով։

«Արդար և թափանցիկ ընտրությունների հույս ունեմ։ Նախընտրական քարոզարշավը լարված էր, սակայն բարի ճանապարհ եմ մաղթում բոլոր թեկնածուներին», — ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ այսուհետև ապրելու ենք նոր Երևանում։