Երևանի ավագանու ընտրությանը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների մոտ 10 տոկոսը. ԿԸՀ

Ընտրողների մոտ 80 հազարն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9.39 տոկոսը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նա նշեց նաև, որ ամենաշատ ակտիվություն է գրանցվել Նուբարաշենում` 11,49%, ամենաքիչը` Կենտրոնում` 7,28%։

ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կհրապարակի ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: Երևանում ընտրողների թիվը 853 390 է։